1124 դիտում
16:36 11-01-2023
«Որեւէ պատերազմ չպետք է մեզ շեղի մեր ճանապարհից… Նրանք չեն զոհվել, որ մենք հավերժ սգանք, զոհվել են, որ մենք մեր կյանքը շարունակենք». Հայկ Սարգսյան․ «Առավոտ»
Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագիծը, որով առաջարկվում է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցել հիփոթեքային վարկը մարելիս, ընտանիքի անդամ հանդիսացող, մինչեւ 25 տարեկան երեխաների ուսման վարձը փոխհատուցել, հողի, ոռոգման ջրի վարձավճարները փոխհատուցել, առողջապահության ծառայություններ տրամադրելիս արտոնություններ սահմանել եւ այլն: Գրում է «Առավոտը»։
Նախագիծը ներկայացնելիս զեկուցող Գեղամ Նազարյանն ասաց, որ պատերազմից հետո Հյուսիսային պողոտայում նվագում ու պարում էին, տոնածառի լույսերով հիանում: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի համար անհասկանալի էր՝ ինչո՞ւ է Գեղամ Նազարյանը նեղվել Հայաստանում պատերազմից հետո տոնական միջոցառումներից: Նա ասաց, որ նախ զինծառայողների ընտանիքները արտոնություններ հիմա էլ ունեն, ուսման վարձը 50% զեղչվում է, առողջապահական ծառայություններից օգտվելու բացառիկ արտոնություններ ունեն ու այդ բեռը պետությունն իր վրա է վերցնում.
«Դուք նշում եք՝ տոնական միջոցառումներ են անում, Նոր տարվա քեֆեր: 92-ի առաջին արցախյան պատերազմից հետո մեր երկրում նույնպես տեղի են ունեցել տոնական միջոցառումներ եւ պետք է տեղի ունենան, ապրիլյան պատերազմից հետո տեղի են ունեցել ու պետք է տեղի ունենան, այսուհետ նույնպես մենք պարտավոր ենք մեր կյանքի հունը չփոխել ու որեւէ պատերազմ, որեւէ սադրանք թշնամու կողմից չպետք է մեզ շեղի մեր ճանապարհից: Համոզված եմ, եթե մենք գնանք սգալու ճանապարհով, որեւէ նպաստ չենք բերի ո՛չ զոհված զինծառայողների ընտանիքներին, ոչ էլ նրանց կյանքը զոհաբերած գաղափարին: Նրանք չեն զոհվել, որ մենք հավերժ սգանք, զոհվել են, որ մենք մեր կյանքը շարունակենք: Նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին այս տրամաբանությունով է գնացել պետությունը ու տոնական միջոցառումներ եղել են՝ անկախ նրանից, թե այդ տարի քանի զինծառայող է զոհվել թշնամու սադրանքներից: Խնդրում եմ սա ընդունել ի գիտություն ու այս տարի խնդրում եմ այս թեմային չանդրադառնանք, որովհետեւ սա դառնում է մի հատ փակ շղթա՝ մեղադրանքներ, մեղադրանքների պատասխաններ, որոնք որեւէ տեղ չեն տանում մեր երկրին»:
Գեղամ Նազարյանն արձագանքեց, որ չի ասում սգանք, պարզապես առաջարկում է բարոյական ապրել:
ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ նախագծի գաղափարը լավն է, բայց Գեղամ Նազարյանն այն տապալեց ներկայացնելիս:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
8051 դիտում
14:34 12-10-2018
«Որեւէ մեկը չի կարող մեզ մեր հունից հանել, մենք պետք է մեր ձեւով շարունակենք». Դավիթ Սանասարյան. aravot.am
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը