211652_close_icon
views-count8039 դիտում article-date 14:34 12-10-2018

«Որեւէ մեկը չի կարող մեզ մեր հունից հանել, մենք պետք է մեր ձեւով շարունակենք». Դավիթ Սանասարյան. aravot.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր Մարալիկ է մեկնել մարալիկցիների պահանջով: Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2018/10/12/986828/]aravot.am[/url]-ը, բնակիչներին ողջունելուց հետո նա անդրադարձավ հոկտեմբերի 11-ին Մարալիկում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի եւ Արթուր Դանիելյանի վրա: Վերջիններս հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է. «Այսօր Մարալիկում մի խումբ անձինք հարձակվեցին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա՝ անվանելով նրանց հակահեղափոխականներ, խոչընդոտեցին նրանց եթերը, վնասեցին գույքը: Մի խումբ անձանց այս գործողությունները վտանգում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում ազատ խոսքի, ազատ տեղաշարժի և ազատ կարծիքի իրավունքը: Նշենք, որ կազմակերպված այս հարձակումից հետո Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը Մարալիկի ոստիկանությունում ներկայացրել են կատարվածը»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/10/12/986828/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր