211652_close_icon

Երևանում բացվել է երիտասարդ, բայց արդեն հասուն ձեռագրով 19-ամյա նկարիչ Դավիթ Մինասյանի երրորդ անհատական ցուցահանդեսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count607 դիտում article-date 21:04 03-12-2025
Դավիթը նկարելու հանդեպ սերը ձեռք է բերել դեռ մանուկ հասակից։

Առաջին վրձնահարվածներն արել է ընդամենը մի քանի տարեկանում՝ իր շրջապատող բնությունը փորձելով փոխանցել թղթի վրա։

Այս տարիների ընթացքում հետաքրքրությունը վերածվել է խոր գիտելիքի ու կայացած ներաշխարհի, որը այսօր արտահայտվում է նրա աշխատանքներում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթը այժմ ուսանում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, որտեղ շարունակում է զարգացնել իր մասնագիտական հմտությունները։

Բնությունն այսօր ևս Դավիթի գլխավոր ոգեշնչման աղբյուրն է, և նրա կտավներում հատուկ տեղ ունեն լանդշաֆտները, բնապատկերներն ու մտերմիկ մթնոլորտ ստեղծող գույները։

Ցուցահանդեսը բաց է հանրության համար Բուզանդի 3/1 հասցեում՝ մինչև դեկտեմբերի 9-ը։

Համեցեք և հիացեք երիտասարդ, բայց արդեն հասուն ձեռագրով նկարիչ Դավիթ Մինասյանի ստեղծագործություններով։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր