211652_close_icon
views-count1063 դիտում article-date 16:16 06-12-2022

Մոնղոլիայում բողոքի ակցիաների ֆոնին հրաժարվել են ցրել խորհրդարանն ու կառավարությունը

Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրեյն Օյուուն Էրդենեն հայտարարել է, որ չի պատրաստվում ցրել խորհրդարանն ու կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին, հաղորդում է tass.ru-ն:

«Ազգային անվտանգության խորհրդի նիստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի արձակումը չեն քննարկվել։ Ընդ որում, նախագահն ասել է, որ պատրաստ է աջակցել համակարգային բարեփոխումներին, եթե դրանց աջակցի ժողովուրդը»,- հայտարարել է Մոնղոլիայի վարչապետը։ 

Նա հստակեցրել է, որ ցուցարարները բարեփոխումների վերաբերյալ 20 պահանջ եւ առաջարկ են փոխանցել, առաջին հերթին՝ կապված ընտրական համակարգի հետ։

Ավելի վաղ Մոնղոլիայի Մեծ պետական Հուրալը որոշել է, որ այս պահին արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտություն չկա մայրաքաղաք Ուլան Բատորում տեղի ունեցած բողոքի ակցիաների ֆոնին։

Նմանատիպ նյութեր