Անկարայում ուժով ցրել են Հրանտ Դինքի հիշատակին անցկացվող բողոքի ակցիան. տեսանյութ
Թուրքական ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ անցկացվող երթի մասնակիցների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Digan Haber գործակալությունը, ցուցարարները պահանջել են արդար քննություն անցկացնել Դինքի սպանության գործով, ինչին ոստիկանները պատասխանել են ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով: