211652_close_icon

Իրանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 950-ի

views-count736 դիտում article-date 21:30 01-07-2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 950-ի, մոտ 5000 մարդ վիրավորվել է: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։

«Մեր 950 հայրենակիցներ զոհվել են մեր երկրի դեմ սիոնիստական ​​վարչակարգի վերջին ագրեսիայի հետևանքով: Զոհերի թվում են 102 կին և 38 երեխա: Մոտ 5000 մարդ վիրավորվել է, որոնց 70%-ը եղել են խաղաղ  բնակիչներ», – ասել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը:

Հունիսի 30-ին իսլամական հանրապետության դատական ​​իշխանությունները հայտնել էին 935 զոհի մասին:

Նմանատիպ նյութեր