211652_close_icon
views-count868 դիտում article-date 14:41 19-05-2024

Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին, կոչ է արել այցելել Թբիլիսի՝ երկրում աշնանը  կայանալիք խորհրդարանական նախընտրական քարոզարշավից առաջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  Սալոմե  Զուրաբիշվիլին ասել է La Tribune de Dimanche թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով  հարցին, թե ինչ է ակնկալում եվրոպացի առաջնորդներից՝ խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման և դրա ընդունման դեմ բողոքի ակցիաների ֆոնին։

«Էմմանուել Մակրոնը, 2018 թվականին իմ ընտրվելու պահից, ինձ խոստացել էր, որ պետք է անի դա՝ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը սեպտեմբերին, և ես նրան սպասում եմ Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին», - ասել է նա:

Ըստ ՏԱՍՍ-ի, Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանը չի զրկվի ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակից  խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման պատճառով։

Նա խոստովանել է, որ իր վետոն ազդեցություն չունի օրինագծի վերջնական ճակատագրի վրա, քանի որ իշխող կուսակցությունը կարող է վիճարկել այն:

Այդ կապակցությամբ նա կոչ  է արել ցուցարարներին դադարեցնել ցույցերը և անցնել հաջորդ փուլ՝ կենտրոնանալով 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը նախապատրաստվելու վրա։

Նմանատիպ նյութեր