1424 դիտում
10:47 20-10-2014
Ոստիկանությունը ցրել է Վրաստանի վարչապետի տան մոտ անցկացված բողոքի ցույցը. կան ձերբակալվածներ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տան մոտ նախօրեին տեղի է ունեցել բողոքի ցույց, հաղորդում է News Georgia-ն:
Ցուցարարները պահանջել են արդար դատավարություն երկրի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի գործով: Ցույցն ավարտվել է 6 մարդու ձերբակալությամբ, այդ թվում՝ 1 լրագրողի և փաստաբանի:
Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ ակցիայի մասնակիցները հրաժարվել են ազատել վարչապետի տան մոտով անցնող ճանապարհահատվածն ազատելու ոստիկանների օրինական պահանջին, ինչպես նաև վիրավորել են ոստիկաններին և անցորդներին:
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակելու է Ախալայայի դատավճիռը: Նա ձերբակալվել է 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից 1 ամիս անց: Նրան մեղադրանքներ են առաջադրվել տարբեր հոդվածներով:
Նմանատիպ նյութեր
3000 դիտում
17:27 23-08-2015
Ադրբեջանում բողոքի ցույց են ցրել. կան ձերբակալվածներ
4972 դիտում
16:44 08-03-2017
Մոսկվայում ոստիկանությունը ցրել է Կրեմլի հրապարակում կազմակերպված ակցիայի մասնակիցներին. կան ձերբակալվածներ
943 դիտում
11:27 30-11-2024
Թբիլիսիում ոստիկանությունը լուսադեմին ցրել է ցույցը․ ձերբակալվել է 107 քաղաքացի
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը