211652_close_icon
views-count5149 դիտում article-date 10:35 18-10-2022

Դիլիջանում կայացավ  կովկասյան ազնվացեղ եղջերուների 1-ին խմբի բացթողնմանը բնություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանի մասնաճյուղը, հոկտեմբերի 14-ին կազմակերպեց մեդիա շրջայց, դեպի «Դիլիջան» ազգային պարկ, նվիրված կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խմբի բացթողնմանը բնություն, ինչպես նաև «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ծավալված գործունեության թարմացումներին։
 
Պատմական օր էր։ Տեղի ունեցավ եղջերուների առաջին խմբի՝  3 առանձնյակի բացթողումը բնություն։

2013 թվականից իվեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ ներմուծված բազմացող առանձնյակների և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։ Երկար տարիներ Հայաստանից բացակայած ազնվացեղ եղջերուն վերադարձավ Հայաստան 2018 թվականին: Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ (երեք առաձնյակ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվեց Իրանի Իսլամական Հանրապետության կողմից): 

Բուն աշխատանքներից խոսելիս՝ հարկ է առանձնացնել այն, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ստեղծվել է ազնվացեղ եղջերուների բազմացող խմբի համար ազատավանդակ՝ 10 հա մակերեսով: Կառուցվել է  տնակ (առանց ֆունդամենտի) բազմացման կենտրոնի գրասենյակի համար: Այն  կահավորված և հագեցած է համապատասխան կահույքով ու սարքավուրումներով: 

2022 թվականի դրությամբ կենտրոնում արդեն իսկ ծնվել է 21 ձագ։ 

Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+

Նմանատիպ նյութեր