211652_close_icon

Ավտովթար Կոտայքի մարզում․ «Kia»-ն «կանանց գաղութի» մոտ կողաշրջվել է․օպերատիվ են գործել Աբովյանի շտապօգնության բժիշկներն ու Կոտայքի պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1738 դիտում article-date 19:53 05-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Kia Rio մակնիշի ավտոմեքենայով Աբովյան–Արամուս ավտոճանապարհին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ժողովրդին հայտնի «կանանց գաղութ»-ի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր բուժօգնություն են ցուցաբերել ուղևորին, ով վարորդի հարազատ եղբայրն է, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության՝ եղել է սթափ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Եղիազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր