211652_close_icon

Մեկ օր է՝ Նորագավիթ 12 փողոցում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով խմելու ջուրը կորում է. «Վեոլիա ջրից» ու Շենգավիթի թաղապետարանից ցուցաբերում են քար անտարբերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count664 դիտում article-date 11:41 04-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: Ամբողջ գիշեր Նորագյուղ 12 փողոցի 3-րդ նրբանցքի 30 տան մոտով անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է եկել և լցվել փողոց ու բնակչի տուն: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 

«Ամբողջ գիշեր վնասված խողովակից ջուրը հոսում է, գիշերվանից մի քանի անգամ ահազանգել ենք «Վեոլիա ջուր», պատասխանել են, թե խնդրին տեղյակ են, կմոտենան, այսօր դեկտեմբերի 4-ն է, մինչև այժմ չեն մոտեցել: 

Շենգավիթի թաղապետարան էլ ենք դիմել, այնտեղից  էլ ոչ մի դրական պատասխան, իսկ ջրի հոսքն ավելի է ուժեղանում, դրան զուգահեռ էլ արդեն հասնում է հարևան տներ: 
 
Հետաքրքիր է՝ եթե 1 լիտր ջուր մենք օգտագործեինք, մեզ ինչ կաներ «Վեոլիա ջուր»-ը:
 
Աստղաբաշխական տուգանքներ կդներ վրեքներս, ջրից էլ կարողա ա կտրեր: 

Հիմա էս խմելու ջուրը գնում, կորում ա, ոչ «Վեոլիա ջրից», ոչ էլ թաղապետարանից սրտացավ մոտեցում չենք զգում»: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր