211652_close_icon

Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա ձերբակալումն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար․ Արման Թաթոյան

views-count1018 դիտում article-date 22:10 04-12-2025
Արշակ սրբազանին ձերբակալելը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի: Այս մասին գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա ձերբակալումն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար:

Կեղտոտ քարոզչությամբ նախ ընտրում է իրեն հարմար թիրախներ ու անընդհատ դրանց հարվածում, ամեն ինչ անում վարկաբեկելու համար: Սա հենց այդ դեպքն է:

Ամենաայլանդակ քարոզչական հարվածները ցանկալի արդյունքը չտվեցին, ու որոշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ձերբակալել անհեթեթագույն հոդվածով՝ իբր նրան վարկաբեկելու համար:

Հայաստանում անձնիշխանությունն ու կուսակցապետությունը, ադրբեջանական օրակարգը սպասարկելը հենց այս տեսքն ունեն»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր