211652_close_icon

Փաշինյանը վկայեց ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից կատարվող հանցագործության մասին, դատախազությունը վարույթ չի նախաձեռնում․Փաստինֆո

views-count1102 դիտում article-date 22:25 04-12-2025
ԱԱԾ-ի կողմից հոգևորականների նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել, թեեւ ԱԱԾ-ի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների մասին պաշտոնապես վկայել է հենց Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  այս կիրակի պատրաստվում է պատարագի մասնակցել Շիրակի մարզում: Ըստ շրջանառվող լուրերի` Շիրակի մարզի հոգևորականների շրջանում փնտրել են այն քահանային, որը պատարագ կմատուցի և կզեղչի Վեհափառ Հայրապետի անունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանն է: Տեր Ռուբենը, սակայն, լրատվամիջոցների հետ ահազանգել էր, որ իր հետ հանդիպել են ԱԱԾ-ականներ, ասել, որ պատարագում չպետք է հիշատակել Վեհափառ Հայրապետի անունը։ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս խոստովանել է՝ հոգևորականներին ԱԱԾ-ի միջոցով պարտադրում են հոգևորականներին, որ իր ներկայությամբ պատարագներին զեղչվի Վեհափառ Հայրապետի անունը։ 

«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ «Կտրիճ Ներսիսյանի» (Վեհափառ Հայարապետ Գարեգին Բ-ի- խմբ)  անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, որ այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ՝ հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, մի դեպքում՝ ԱԱԾ աշխատող լինել, բարեկամ լինել, իմ օգնականը լինել․․․ կախված է նրանից, թե ով ում ճանաչում է, ում հետ կապ ունի։ Այստեղ ԱԱԾ-ն կապ ունի այնքանով, որքանով՝ որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Սա, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է՝ ԱԱԾ-ի կողմից լիազորությունների չարաշահման վերաբերյալ, սակայն քրեական վարույթ, չի նախաձեռնվել։  ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հայտարարություններին ընթացք չի տրվել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, սակայն, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատում է՝ դեպքն ակնհայտ է, Սահմանադրության, օրենսդրության բացահայտ ակնհայտ խախտում է, որոնք նոր չեն, ուղղակիորեն բացահայտ են, Նիկոլ Փաշինյանի խոսքն էլ՝ հաստատում է։ Իրավապաշտպանը հիշեցրեց պետության կողմից բացահայտ միջամտությունը՝ ՀԱՍԵ նկատմամբ, բացահայտ խախտումը՝ պետության և ՀԱՍԵ անջատ լինելու սահմանադրական սկզբունքի։ 

Նմանատիպ նյութեր