Արտակարգ դեպք Երևանում․ «Երևան Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի աշխատակիցը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն․ տեղի բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը․ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզվում են
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը 1 օր առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու՝ ծանր ախտորոշմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 61-ամյա Սերոբ Ս․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Բագրատունյաց պողոտա 44 հասցեում գործող «Երևան Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ից։
Նշված ընկերություն են ժամանել նաև Շենգավիթի ոստիկանները, այնուհետև ժամանել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է Սերոբ Ս․-ն մարմնական վնասվածք ստացել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սերոբ Ս․-ն «Երևան Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում աշխատում է որպես հերթապահ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։