211652_close_icon
views-count2302 դիտում article-date 11:02 16-09-2024

Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնն իր 44 եղջերուներից 10-ը բաց թողեց «Դիլիջան» ազգային պարկի տարածք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը սեպտեմբերի 13-ին կազմակերպեց հերթական շրջայցը դեպի «Դիլիջան» ազգային պարկ՝ կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն, որի ընթացքում «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կատարվեց ազնվացեղ եղջերուների 2-րդ խմբի բնություն արձակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնում կար 44 եղջերու, որոնցից 10-ը այս միջոցառման շրջանակներում ազատ արձակվեց բնություն։

2013 թվականից ի վեր «Բնության համաշխարհային հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամ (CNF) աջակցությամբ։

Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ ներմուծված բազմացող առանձնյակների և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։ Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2018-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ։ Եղջերուները տեղափոխվեցին «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ նախապես կառուցվել էր բազմացման կենտրոնը: 2022 թվականի հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկի տարածք որպես փորձնական խումբ ազատ արձակվեց թվով 3 եղջերու: Ապագայում նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի բնություն արձակում։

Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր