17573 դիտում
19:31 22-06-2020
«Դիլիջան» ազգային պարկում օր-օրի ավելանում է ազնվացեղ եղջերուների քանակը. բնության այս հրաշքը ոչնչացման եզրին էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. մարտին Իրանի Իսլամական Հանրապետությունից 3 կովկասյան ազնվացեղ եղջերու տեղափոխվեցին «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն», ինչով էլ սկիզբ դրվեց Հայաստանում այդ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման համար։
Մինչև 20-րդ դարը կովկասյան եղջերուները, կամ, ինչպես հաճախ ենք ասում՝ մարալները, մեծ տարածվածություն ունեին Հայաստանի հյուսիս-արևելյան և հարավային շրջաններում: Սակայն 20-րդ դարում անխնա որսագողության հետևանքով եղեջերուների այս տեսակը իսպառ բնաջնջվեց հայկական բնաշխարհից:
Այժմ ամեն ինչ արվում է բնությունը մարալներով հարստացնելու ուղղությամբ: Ընդամենը 2 տարում եղջերուների քանակը բնական պոպուլյացիայի ճանապարհով հասել է 12-ի: Նախատեսվում է եղջերուների քանակը հասցնել 300-ի, որից հետո նրանց աստիճանաբար բաց են թողնելու վայրի բնություն:
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թ․-ին։
Ծրագրի ֆինանսական աջակիցներն են՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման Բանկի միջոցով, WWF Գերմանիան, Կովկասի բնության հիմնադրամը (CNF), Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (TJS) և HSBC Բանկ Հայաստանը։
Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1240 դիտում
14:12 11-09-2024
Սեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը
5149 դիտում
10:35 18-10-2022
Դիլիջանում կայացավ կովկասյան ազնվացեղ եղջերուների 1-ին խմբի բացթողնմանը բնություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
12727 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ