21954 դիտում
23:13 13-10-2022
Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. ԵԿՄ Սիսիանի տարածքային բաժանմունքի անդամի գնդացրից արձակված կրակոցից գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տղամարդը հրազենային վիրավորում է ստացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության (վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի), ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները (բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ) օրեր շարունակ հսկայածավալ աշխատանքներ կատարելու արդյունքում պարզել են հոկտեմբերի 2-ին Սիսիանի հիվանդանոց տեղափոխված Սյունիքի մարզի բնակիչ՝ 55-ամյա Ստեփան Ս-ի վիրավորվելու պատճառը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել էին, որ «ձախ ազդրի վերին երրորդի միջային մակերեսի հրազենային կույր վիրավորում» վնասվածքով իրենց մոտ էր տեղափոխվել Ստեփան Ս-ն։
Մինչ Սյունիքի մարզում տեղեկություններ էին տարածել, թե հրազենային վնասվածքը պատճառվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից, Այունիքի մարզի ոստիկանները պարզեցին, որ այդ օրը, ժամը 17։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում Որոտնավան գյուղի իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ կրակոցից վիրավորում է ստացել։
Ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սասուն Ս-ն՝ իրեն ամրակցված «ՐՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացրից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սասուն Ս-ն հայտնաբերվել ու բերվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ էլ տվել է ինքնախոստովանություն։ Հայտնաբերվել է նաև ձեռքի գնդացիրը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սասուն Ս-ն Երկրապահ Կամավորականների Միության Սիսիանի տարածքային բաժանմունքի անդամ է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
28034 դիտում
09:18 10-01-2016
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
17266 դիտում
18:03 01-04-2016
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
21268 դիտում
23:51 14-04-2016