5442 դիտում
15:34 05-10-2022
ԱՄՆ սենատորները կոչ են անում բռնագանձել ամբողջ աշխարհում սառեցված ռուսական ակտիվները
Ամերիկացի սենատորներ Ջիմ Ռիշը (հանրապետական, Այդահոյի նահանգ) եւ Շելդոն Ուայթհաուսը (դեմոկրատ, Ռոդ Այլենդի նահանգ) կարծում են, որ Ուկրաինային զգալի ֆինանսական օգնություն կարելի է ցուցաբերել այն ակտիվներով, որոնք կբռնագանձվեն ՌԴ Կենտրոնական բանկից, եւ ՌԴ անկախ այլ ակտիվներով։ Սենատորներն առաջարկում են 2023 ֆինանսական տարվա համար ԱՄՆ պետական պաշտպանության մասին օրենքին ավելացնել օրինագիծ ռուսական էլիտաների, օլիգարխների մասին (REPO Act 2022), տեղեկացրել է «Ամերիկայի ձայնը»։
«Հանրային հաշվետվողականությունը ցույց է տալիս, որ 300 մլրդ դոլար գումարի ռուսական ակտիվներ են սառեցվել ամբողջ աշխարհում։ Դա շատ ավելին է, քան այն բոլոր միջոցների գումարը, որոնք առգրավվել եւ բռնագանձվել են ռուս օլիգարխներից,- ասել է սենատոր Ռիշը։- Հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական պատերազմի դաժանությունը՝ ճիշտ կլինի, եթե այդ միջոցները բռնագանձվեն եւ ուղղվեն Ուկրաինային օգնելուն, որպեսզի հաղթի այս պատերազմում եւ վերականգնի իր երկիրը»։
Սենատոր Շելդոն Ուայթհաուսն, իր հերթին, կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է Վլադիմիր Պուտինին հասկացնի, որ եթե նա շարունակի Ուկրաինա ներխուժումը, ապա ի պատասխան կստանա ֆինանսական հետեւանքներ»։ «Այս միջոցը ուժեղ ու պարզ ազդանշան կլինի»,- ասել է Ուայթհաուսը։
Սենատորներ Ռիշը եւ Ուայթհաուսն առաջարկում են.
- ԱՄՆ նախագահին տալ ԱՄՆ-ում սառեցված ռուսական անկախ ակտիվները բռնագանձելու իրավունք,
- պահանջել ֆինանսական հաստատություններից՝ տեղեկացնել իրենց մոտ պահվող ՌԴ բոլոր անկախ ակտիվների մասին,
- ստեղծել Ուկրաինայի աջակցության հիմնադրամ եւ պահանջել, որպեսզի ցանկացած բռնագանձված անկախ միջոց ուղղվի հօգուտ Ուկրաինայի,
- ԱՄՆ պետքարտուղարին տալ բռնագանձված միջոցներն Ուկրաինա ուղարկելու լիազորություններ,
- ԱՄՆ պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման վարչությանը տրամադրել լրացուցիչ ռեսուրսներ արտասահմանում գործընկերների եւ դաշնակիցների հետ աշխատելու համար՝ այլ երկրներում ռուսական լրացուցիչ անկախ ակտիվների բռնագանձման նպատակով։

Նմանատիպ նյութեր
625 դիտում
16:46 27-06-2023
Եվրահանձնաժողովի ղեկավար Լյայենը կոչ է արել Ռուսաստանի սառեցված ակտիվները բռնագրավել հօգուտ Ուկրաինայի
721 դիտում
13:46 18-04-2023
Մեծ Յոթնյակը որոշել է սառեցված թողնել ռուսական ակտիվները մինչեւ Ուկրաինայում հակամարտության ավարտը
673 դիտում
12:27 20-06-2023
Լոնդոնը կշարունակի սառեցված պահել ռուսական ակտիվները, քանի դեռ Մոսկվան չի փոխհատուցել Ուկրաինային
Այս բաժնից
532 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
439 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
406 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել