Եվրահանձնաժողովի ղեկավար Լյայենը կոչ է արել Ռուսաստանի սառեցված ակտիվները բռնագրավել հօգուտ Ուկրաինայի
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Nikkei-ին ասել է, որ ԵՀ-ն քննարկում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները Ուկրաինան վերականգնելու համար օգտագործելու միջոցները եւ հուսով է առաջիկայում համապատասխան առաջարկությամբ հանդես գալ։
«Ես մնում եմ այն կարծիքին, որ Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայում հրահրած զանգվածային ավերածությունների արժեքը»,- ասել է նա։
Ըստ հրատարակության՝ 2022 թվականի փետրվարի 24-ից Եվրամիությունը եւ «Մեծ յոթնյակի» երկրները պատժամիջոցների քաղաքականության շրջանակում արգելափակել էին իրենց տարածքում գտնվող Կենտրոնական բանկի մոտ 300 մլրդ եվրո ակտիվները։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Ուկրաինային անհրաժեշտ է 411 մլրդ դոլար 10 տարում վերականգնվելու համար եւ Կիեւի եվրոպական դաշնակիցներն ուսումնասիրում են այդ նպատակների համար ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունները։