943 դիտում
13:46 18-04-2023
Մեծ Յոթնյակը որոշել է սառեցված թողնել ռուսական ակտիվները մինչեւ Ուկրաինայում հակամարտության ավարտը
Ռուսական պետական ակտիվները, որոնք գտնվում են «յոթնյակի խմբի» երկրներում, սառեցված կմնան մինչեւ Ուկրաինայում հակամարտության ավարտը։ Այս մասին նշվել է G7-ի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է երեքշաբթի ճապոնական ամառանոցային Կարիուձավա (Նագանոյի պրեֆեկտուրա) քաղաքում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։
«Մենք լի ենք վճռականությամբ՝ մեր երկրների իրավական համակարգերին համապատասխան սառեցված պահելու Ռուսաստանի սուվերեն ակտիվները, որոնք գտնվում են մեր իրավադատության ներքո, այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել հակամարտությունը՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտման հետ»,- նշվել է փաստաթղթում։ «Յոթնյակի» երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաեւ համոզմունք են հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության ցանկացած լուծում պետք է կապված լինի նաեւ ռուսական կողմի «հասցրած վնասի» փոխհատուցման հետ։
Գերմանական «Վելթ» թերթը, հղում կատարելով Եվրահանձնաժողովի չհրապարակված փաստաթղթին, տեղեկացրել է, որ ԵՀ-ի իրավաբանները եկել են այն եզրահանգման, որ Ռուսաստանին ԵՄ-ում ՌԴ ԿԲ-ի սառեցված ակտիվները պետք է վերադարձվեն Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ ԵՀ-ն առաջարկում է դրանք ներդնել եվրոպական պետփոխառություններում, իսկ տոկոսներն օգտագործել Կիեւին վճարելու համար։
Die Welt-ի տվյալներով՝ 2022թ. գարնանից ԵՄ-ն սառեցրել է Ռուսաստանի ոսկու-արժույթի պաշարներից մոտ 300 մլրդ եվրո եւ ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչների եւս 29 մլրդ եվրո։ Սակայն Եվրահանձնաժողովը չի կարողացել առգրավել այդ միջոցները, քանի որ նման մեխանիզմ, ըստ էության, չկա միջազգային գործելակերպում, իսկ այդ քայլն էլ ավելի կխարխլեր աշխարհի մյուս պետությունների՝ արեւմտյան բանկերում ակտիվները պահելու հուսալիության հավատը։

Նմանատիպ նյութեր
5697 դիտում
15:34 05-10-2022
ԱՄՆ սենատորները կոչ են անում բռնագանձել ամբողջ աշխարհում սառեցված ռուսական ակտիվները
859 դիտում
12:27 20-06-2023
Լոնդոնը կշարունակի սառեցված պահել ռուսական ակտիվները, քանի դեռ Մոսկվան չի փոխհատուցել Ուկրաինային
841 դիտում
16:46 27-06-2023
Եվրահանձնաժողովի ղեկավար Լյայենը կոչ է արել Ռուսաստանի սառեցված ակտիվները բռնագրավել հօգուտ Ուկրաինայի
Այս բաժնից
586 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
616 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1231 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN