211652_close_icon
views-count1205 դիտում article-date 22:00 21-09-2022

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է ԱրՊՀ առաջին կուրսեցիների երդման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը, բարերար Ռուբեն Վարդանյանի հետ միասին, սեպտեմբերի 21-ին մայր բուհում մասնակցել է առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությանը:

Պետական նախարարն իր խոսքում շնորհավորել է ներկաներին ՀՀ անկախության տոնի առթիվ՝ խորհրդանշական ու պարտավորեցնող համարելով, որ առաջին կուրսեցիները ուսանողական երդումը ավանդաբար տալիս են հենց սեպտեմբերի 21-ին, զոհված ազատամարտիկ-ուսանողների հուշակոթողի մոտ:

«Այն արժեքահեն կրթությունը, որը պետք է ստանաք Արցախի պետական համալսարանում, պետք է ծառայեցնել հօգուտ մեր պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման՝ հանուն մեր անկախության ու այլ արժեքների: Ուրախ եմ, որ մայր բուհը շարունակում է անկախության, ազատության ու արժեքների կրման ու տարածման ավանդույթները և տարեց տարի բարելավում է կրթության պայմանները:

Արցախի Հանրապետության իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայելու ձեզ համար անհրաժեշտ կրթական միջավայր ապահովելու հարցում»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր