1392 դիտում
22:41 02-09-2022
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում մասնակցել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի նորակառույց բնակավայրի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում մասնակցել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի նորակառույց բնակավայրի բացման արարողությանը:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքից հետո ելույթով հանդես է եկել պետական նախարարը: Նրա խոսքով՝ Ասկերանի վերին ենթաշրջանի բռնազավթված Սղնախ, Մոխշմհատ, Ջրաղացներ և Մադաթաշեն համայնքների 95 տեղահանված ընտանիք առաջիկայում տեղափոխվելու են իրենց նոր բնակարանները:
«Պետական միջոցներով Աստղաշեն համայնքի տարածքում կառուցվում է շուրջ 130 առանձնատուն տեղահանված ընտանիքների համար, և այսօր դրանցից 95-ը կտրվի համապատասխան ընտանիքներին: Այս դժվարին պայմաններում մեր անկախության տոնի նշանավորման լավագույն ձևերից մեկը հենց բնակարանամուտ տոնելն է, որը ցուցադրում է հայրենի հողին կառչելու մեր մղումը:
Այսօր, ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների, կրկին արարում ենք և կորցրածի դիմաց կառուցում ենք, որպեսզի մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը պահենք հայկական»,- իր խոսքում նշել է պետական նախարարը: Այնուհետև ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն անցկացրել է վիճակահանություն՝ նոր առանձնատների տրամադրման գործընթացը ադարացի ու թափանցիկ կերպով կազմակերպելու նպատակով, որի մանրամասները ներկայացրել է կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև պետական և հոգևոր մի խումբ այրեր:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
790 դիտում
15:48 02-09-2024
Վարչապետը մասնակցել է Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի նորակառույց դպրոցի բացման արարողությանը
1202 դիտում
22:00 21-09-2022
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է ԱրՊՀ առաջին կուրսեցիների երդման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1456 դիտում
15:52 03-09-2023
Վարչապետը ներկա է գտնվել Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոցի բացման արարողությանը
Այս բաժնից
802 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1159 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
829 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը