211652_close_icon
views-count1923 դիտում article-date 23:40 20-09-2022

Մարկիզյոն Յուվեի ղեկավարությանը կոչ է արել հեռացնել Ալեգրիին

armsport.am-ը գրում է. «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզյոն ակումբի ղեկավարությանը կոչ է արել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Մասիմիլիանո Ալեգրիին։ Թուրինյան ակումբը ձախողել է մրցաշրջանի մեկնարկն ու այժմ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է։

«Խնդիրը նրանում չէ, որ «Յուվեն» պարտվում է․ պարտվելը թույլատրելի է։ Խնդիրը «Մոնցային» պարտվելն է՝ ոչ մի գոլ չխփելով։

Դի Մարիայի հեռացումն արտացոլում է այն, ինչ կատարվում է ակումբում․ նրա պես փորձառու խաղացողը նման հիմարություն չի կարող անել։ «Յուվեն» թիմի պես չի խաղում։

Չէի ուզի, որ ակումբը սպասեր ԱԱ-ի ընդմիջմանը, որ փոխեր մարզչին։ «Յուվեն» վատ իրավիճակում է։ Եկած օրվանից Վլահովիչը չի ավելացրել, և թիմը ևս չի ավելացրել»,- Մարկիզյոյի խոսքերն է փոխանցում AS-ը։

Նմանատիպ նյութեր