Ռոնալդուի հարաբերությունները «Յուվեի» իր թիմակիցների հետ լարվել են
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունները թիմակիցների հետ լարվել են:
Պորտուգալացին իրեն միայնակ է զգում թիմում: Նրա հարաբերությունները թիմակիցների հետ կտրուկ վատթարացել են վերջին ամիսներին, քանի որ «Յուվենտուսի» խաղացողների կարծիքով, Ռոնալդուն չափից դուրս ազատություն է ստանում:
«Միլանից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:3) 36-ամյա հարձակվողը բաց էր թողել մարզումը և մեկնել «Ֆերարիի» գործարան՝ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի և ակումբի տնօրենների խորհրդի նախագահի ուղեկցությամբ:
Բացի այդ, Ռոնալդուն բաց էր թողել թիմի մի քանի մարզում, քանի որ կատարում էր հովանավորների առջև ստանձնած պարտավորությունները: Թուրինյան ակումբի շատ ֆուտբոլիստներ անազնիվ են համարում այն, որ Ռոնալդուին վերաբերվում են ոչ այնպես, ինչպես՝ մնացած խաղացողներին:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է Ա սերիայի 31 խաղի, դարձել 27 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: