4454 դիտում
10:22 24-11-2019
ԱՄՆ Պետդեպը կոչ է արել «Ֆեյսբուք»ի ղեկավարությանը՝ հեռացնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, նախագահի ու ԱԳ նախարարի օգտահաշիվները
Միացյալ Նահանգները հորդորում են Facebook-ի, Тwitter-ի և Instagram-ի ղեկավարներին՝ արգելափակել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ Հասան Ռուհանիի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի օգտահաշիվները։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
Վարչությունը Twitter-ի իր էջում տեղադրել է համապատասխան հայտարարությունը, որն արել է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը։
«Դա շատ երկերեսանի ռեժիմ է, իշխանություններն արգելափակում են ինտերնետը Իրանում, միևնույն ժամանակ իրենք շարունակում են օգտվել իրենց օգտահաշիվներից սոցցանցերում։ Մենք կոչ ենք անում Facebook-ի, Twitter-ի և Instagram-ի ղեկավարներին՝ արգելափակել գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Զարիֆի և նախագահ Հասան Ռուհանիի օգտահաշիվները այնքան ժամանակ, մինչև նրանք չվերականգնեն իրենց ժողովրդի համար ինտերնետը»,-ասված է Հուքի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ից Իրանում ինտերնետն անջատված է։ Դա տեղի իշխանությունների որոշումն է, այն հասանելի է միայն որոշակի սերվիսների համար։ Որոշումն ընդունվել է երկրում բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են բենզինի գնի թանկացումից հետո։
Նմանատիպ նյութեր
2418 դիտում
23:40 20-09-2022
Մարկիզյոն Յուվեի ղեկավարությանը կոչ է արել հեռացնել Ալեգրիին
1123 դիտում
13:21 22-05-2024
Փաշինյանը հանդիպել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ
Այս բաժնից
1246 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1057 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1099 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ