211652_close_icon
views-count1902 դիտում article-date 14:49 19-09-2022

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ

«Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ընթանում է օրերս Ազգային Ժողովի դիմաց կայացած ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջով հանդիպումը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Այս մասին տեղեցկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը հայտնել էր, որ քաղաքացիների հետ հանդիպումը տեղի է ունենալու փակ՝ չլուսաբանվող ձևաչափով. լրատվամիջոցների հայտագրում և մասնակցություն նախատեսված չէ:

Նա միաժամանակ տեղեկացրել էր,  որ առաջիկայում նախագահ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի անցկացման վայրի և ժամի մասին նախապես լրացուցիչ կհայտնեն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր