Դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, երբ ելույթ ունենամ, և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը». Փաշինյան
Դիլիջանի մանկապարտեզներից մեկին անդրադարձել եմ կառավարության նախորդ նիստերից մեկին, և ձևակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հետ է կապված մանկապարտեզի հարցը և պատմությունը, և դա կապված է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջ հետ: Մեկը կարո՞ղ է բացատրել, նա ի՞նչ կապ ունի, կամ նրա կինը, որ Դիլիջանում մանկապարտեզ են վերցրել: Համացանցում էլ վերնագրեր են տարածվում, որ հենակետային քոլեջի շենքը վարչապետը նվիրել է իր դստերը:
Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ ապօրինի գույքի բռնագանձման չորս ուղղությունները ակտիվացել են, այս մարդիկ խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանց նման ենք: Իրենք մի խնդիր ունեն, որ չեն էլ ուզում ապացուցեն, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են: Մենք կոռեկտությունները պահելով ՝ սխալվել ենք: Օրինակ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա արձանագրվել է դատարանի որոշմամբ: Երբ ելույթ ունենամ, և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»»։
Հիշեցնենք, որ 19 տարի առաջ Վարդան Օսկանյանի կնոջը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Դիլիջանի մանկապարտեզի մասնաշենքը, որը հաշտության համաձայնագրով վերադարձվել է համայնքին, սուբվենցիոն ծրագրով, կհիմնանորոգվի: Թեև «Առաջինը երեխաներին» կազմակերպության պարտավորությունն է եղել շենքի բարեկարգումը, սակայն այն համայնքին է վերադարձվել անմխիթար վիճակում: