211652_close_icon
views-count5670 դիտում article-date 23:12 15-09-2022

Վաղը առավոտյան պարզ կլինի, թե երբ տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

news.am-ը գրում է. Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիների մի մասը Բաղրամյան պողոտայից գնացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, որտեղ նրանց հանդիպել է նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Քաղաքացիներն ասել են, որ ցանկում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կոչով հանդես գա և մարդկանց հավաքի մի տեղ, որպեսզի հասկանան, թե ինչպես են լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները։

Լևոն Քոչարյանը քաղաքացիներին ասել է, որ հիմա հանդիպում կազմակերպելու համար ժամանակ է հարկավոր և հավելել, որ այսօր այդքան էլ արդյունավետ չի լինի նման հանդիպումը։ Նա քաղաքացիներինն, խոստացել է, որ վաղը կտեղեկացնի, թե երբ, որտեղ և ինչ ձևաչափ է լինելու Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր