211652_close_icon
views-count2154 դիտում article-date 22:36 18-09-2022

Նախկին համայնքի ղեկավարի դեմ համապատասխան նյութեր չլինելու պատճառով գործը կարճվել է․ «Առավոտ»

Հերթական հրապարակումներից մեկում Aravot.am-ն անդրադարձել էր ոստիկանություն տարածած մի հաղորդագրության, համաձայն որի՝ Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի նախկին գյուղապետ Նարեկ Հովսեփյանը համայնքի բյուջեից 2021 թվականին գումարներ է յուրացրել, որպեսզի գյուղից 44-օրյա պատերազմում զոհված երկու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթող կառուցի: Գրում է «Առավոտը»։

Մինչդեռ մեզ հետ զրույցում Հովսեփյանը հերքել էր լուրը՝ նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում:

Այսօր Փամբակ համայնքի Ազնվաձոր գյուղի վարչական ղեկավար Նարեկ Հովսեփյանը տեղեկացրեց, որ համապատասխան նյութեր չլինելու պատճառով նշված գործը կարճվել է. «Այդ գործի մասին որեւէ հիմնավորում չկա եւ հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճվել է: Բայց ես հիմնավոր պատճառներ ունեմ ենթադրելու, որ Գուգարքի բաժնի ոստիկանությունը պատվեր է կատարել: Եվ քանի որ որեւէ հիմնավոր տեղեկություն իրենք չեն ստացել, PR են արել, որ ըստ էության իբր թե օպերատիվ տեղեկատվություն է ստացել: Իրականում այդպիսի տեղեկատվություն չի եղել»:

Հովսեփյանն ասաց, որ այս պահին հուշակոթողի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Առաջիկայում նախատեսվում է բացման արարողությունը. «Կատարվել է խաչքարի տեղադրում, տարածքի հարթեցում, հողային աշխատանքներ: Բոլոր աշխատանքներն ավարտված են: Այս պահին կան մի քանի կազմակերպչական հարցեր միայն, որոնք կապված են հուշակոթող բացման հետ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր