211652_close_icon
views-count2435 դիտում article-date 13:16 20-04-2022

Ընդունել է մեղքը, գործը կարճվել է և սերունդներ է կրթում․ «Առավոտ»

Aravot.am-ը գրում է․ Դրվագ՝ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետի ու կնոջ գործունեությունից

Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանի կինը` Հերմինե Ալեքսանյանը, Շիրակի մարզի գյուղական համայնքներից 2000 դրամով հողատարածքներ էր վարձակալել եւ շուրջ կես միլիոն դրամով վերավարձակալության հանձնել: Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում):

Հետագայում գործը կարճվել էր, բայց ոչ արդարացման հիմքով, այլ որ ամուսիններն ընդունել էին իրենց մեղքը: Ներկայումս Հերմինե Ալեքսանյանն աշխատում է Գյումրու թիվ 11 դպրոցում, հայոց լեզվի ուսուցչուհի է, եւ սերունդներ է կրթում: Մեզ հետաքրքրում էր` ինչպե՞ս է նա մանկավարժական գործունեություն իրականացնում:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը հրաժարվեց «Առավոտին» որեւէ մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, որ մեկնաբանությունները միայն լրատվականի միջոցով են արվում: Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանն ասաց, որ ինքն իրավաբան չէ, որպեսզի օրենք մեկնաբանի, հավելեց, որ արդեն գրավոր պատասխանել են «Առավոտի» հարցմանը, իսկ եթե այն չի բավարարի, կարող ենք նոր հարցում ուղարկել: «Առավոտին» ուղարկված գրավոր պատասխանում էլ ասվում էր, որ Շիրակի մարզպետարանը չի տնօրինում քրեական գործերի վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը: 

«Առավոտը» «Ահարոնյան» փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ընդհանրապես որ դեպքում անձը կարող է զրկվել մանկավարժական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:

«Աշխատանքի ընտրության ազատությունը եւ աշխատանքային իրավունքները Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ են, որոնք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ամուր երաշխիքներ են։ Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է, եւ յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ընտրելու այն աշխատանքը կամ զբաղվելու այն գործունեությամբ, որը օրենքով արգելված չէ։ Ավելին՝ դատապարտված անձը անգամ հնարավորություն ունի աշխատանք կատարելու եւ վարձատրվելու, այս հարաբերությունները կարգավորվում են օրենքով»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր