2739 դիտում
16:57 18-02-2020
Աջափնյակի նախկին թաղապետի գործունեության վերաբերյալ քաղաքապետարանը նյութեր է ուղարկել ՀՀ ոստիկանություն. նյութեր են նախապատրաստվում
Երեկ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի պատճառն ընկերություններից մեկին առանձնատներ կառուցելու հնարավորություն տալն է:
[url=https://factor.am/222248.html?fbclid=IwAR2J1eZZbOl6OqCeozuWhTwTb9jsTQzCmsnBl6BOp63J08SSyFCt9V8vKNE]Factor.am[/url]-ը հայտնում է, որ ըստ իր աղբյուրների՝ Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի» Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:
Այս առնչությամբ Tert.am-ը պարազաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հարցին, թե Երևանի քաղաքապետարանից Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի գործունեության վերաբերյալ հաղորդում ստացե՞լ են, թե ոչ, ոստիկանությունից հայտնեցին. «Երևանի քաղաքապետարանից նյութեր են ստացվել, որոնց հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»:
Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին:
Նմանատիպ նյութեր
10555 դիտում
20:05 19-02-2020
Աջափնյակի նախկին թաղապետ Գևորգ Բաբայանի արկածների մասին պատմում են Աջափնյակի բնակիչները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9086 դիտում
08:45 10-09-2015
Վահրամ Բաղդասարյանի դուստրը կամուսնանա Աջափնյակի թաղապետի հետ. «ՀԺ»
Այս բաժնից
433 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
559 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1018 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը