211652_close_icon
views-count17546 դիտում article-date 11:12 18-09-2022

Ավտովթար՝ Երևանում. Mercedes E350–ը բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00–ի սահմաններում Երևանի բնակիչ Հայկ Մանվելյանը իր վարած Mercedes E350 մակնիշի  05 ՏP 050 համարանիշի ավտոմեքենայով Շոպրոնի փողոցում՝ ավտոլվացման կետի հարևանությամբ,  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 15 փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փրկարարները ավտոմեքենան հեռացրել են էլեկտրասյունից, որից հետո այն ավտոքարշակով տեղափոխվել  է անվտանգ վայր:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութան «Երքաղլույս» ՓԲԸ-ի ծառայողները:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր