15221 դիտում
13:48 28-02-2023
Խոշոր ավտովթար Երևանում․ Վահագնի թաղամասի մոտ բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Mercedes-ն էլ բախվել էլեկտրասյանը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի խճուղու թիվ 50/12 հասցեի մոտ, Վահագնի թաղամասի հարևանությամբ բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մեկն էլ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները սահմանազատել տարածքն ու հերթապահություն իրականացրել։
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչի պաշտոնակատար Հայկ Ստեփանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+