211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. Մալաթիայում բախվել են «BMW»-ն ու «Mercedes E350»-ը. վերջինն էլ բախվել է էլեկտրասյանն ու հայտնվել գազոնում. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count17177 դիտում article-date 12:58 21-03-2025
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ա. Բաբաջանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արմեն Մ.-ի վարած «Mercedes E350» մակնիշի և Գեղարքունիքի մարիզ բնակիչ 29-ամյա Զավեն Ա.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
 
«Mercedes»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել կանաչ գազոնում:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկնրեը՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատեկ են նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Կարապետյանն ու պարեկ Սերյոժա Ադամյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր