Եկեղեցու խաչի օծման արարողություն Շոշում
Այսօր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և ձեռամբ իրականացվեց Շոշ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու խաչի օծման արարողակարգը։ Այս մասին հայտնում է ՀԱՍԵ Արցախի թեմը:
Միջոցառմանը ներկա էին եկեղեցու հոգևոր հովիվ, ՊԲ ավագ գնդերեց, արժանապատիվ Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, ՊԲ մի շարք գնդերեցներ, ինչպես նաև Շոշ գյուղի և մոտակա բնակավայրերի հավատավոր ժողովուրդը։
Եկեղեցու պայծառացման գործում իր ուրույն տեղն ունի եկեղեցու հովանավոր, պարոն Կարեն Ջալավյանը, ով նույնպես ներկա էր արարողությանը։