15800 դիտում
12:26 01-09-2018
Հաղպատավանքում տեղի է ունեցել Սուրբ Նշան եկեղեցու խաչի օծման արարողություն. խաչը պատրաստվել է բարերարների կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 31-ին, Լոռու մարզի Հաղպատի վանքում կատարվեց Սուրբ Նշան եկեղեցու խաչի օծումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2007 թվականի կայծակի հետևանքով եկեղեցու խաչը վնասվել էր։ Իսկ 2017 թվականի սեպտեմբերին բարձրացած փոթորկի ժամանակ արդեն վնասված խաչն ընկել էր։
Սուրբ խաչն օծվեց Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, որը այնուհետև տեղադրվեց եկեղեցու գմբեթի վրա։
Օծման արարողությանը ներկա էին Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Ախթալայի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը, Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Ատոմ քահանա Ասատրյանը, ինչպես նաև Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը, խաչքավոր Կարեն Փարեմուզյանը, բարերարներ ու հասարակ քաղաքացիներ։
Խաչը պատրաստվել է Ալավերդու նախկին քաղաքապետ Կ. Փարեմուզյանի, Սանահինի ՄԳՈՒ պետ Արամ Լալայանի, դարբին-մասնագետներ Հարություն Շահվերդյանի, Արթուր Մոսինյանի և Հրաչյա Սարգսյանի բարերարությամբ։
Խաչի տեղադրման և խնձորակի կառուցման աշխատանքների համար անհրաժեշտ գումարը հավաքվել է դրամահավաքի միջոցով, որին իրենց մասնակցությունն են բերել Սուրբ Նշան եկեղեցու խաչքավոր Գագիկ Խուդինյանը և Հաղպատի բնակիչները։
Եկեղեցու վնասված որմնանկարների վերականգնումն իրականացրել են որմնանկարների վերականգնող մասնագետներ, իտալացի Քրիստին Լամուղեն և Իտալիայում բնակվող մեր հայրենակից Արա Զարյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրկին կրկին դրամահավաք է նախաձեռնվում, որպեսզի հաջորդ տարի շարունակվեն որմնանկարների վերականգնման աշխատանքները։
Օծումից հետո ներկաներին բաժանվող մատաղ։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 218+
218+
Նմանատիպ նյութեր
1513 դիտում
21:52 04-09-2022
Եկեղեցու խաչի օծման արարողություն Շոշում