1044 դիտում
17:42 21-01-2023
Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքում կատարվել է նոր խաչի օծման արարողություն
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկակացուցիչների, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանի հետ այսօր ներկա է գտնվել Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, նոր խաչի օծման արարողությանը։
Խաչն օծվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, որից հետո հայկաձորցիների ջանքերով այն տեղադրվել է վանքի գմբեթին։
Խաչից եկեղեցին զրկվել էր դեռ 2015 թվականին՝ ուժեղ քամու հետևանքով։ Բազմաթիվ փորձություններ տեսած, բայց կանգուն մնացած եկեղեցու գմբեթն ու խաչը վնասվել էին դեռ 1990-ականներին` անկախացման տարիներին, երբ Թուրքիան արդեն հասցրել էր փակել Հայաստանի հետ սահմանը։
Ըստ արձանագրության, եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3634 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում