211652_close_icon
views-count63640 դիտում article-date 16:12 24-08-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, հրշեջները կրակը մարելուց հետո դրսում հայտնաբերել են տղամարդու դի, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի 1  մարտական հաշվարկ։

Հրշեջնեը մարել են Կամազ մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ավտոմեքենայի մոտ էլ հայտնաբերվել է տղամարդու դի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Կուռոյանն ու պարեկ Հովհաննես Առաքելյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Գրիշա Սայադյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչ Գ. Սայադյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը մեքենան շահագործելու ժամանակ անզգուշաբար կպել է էլեկտրալարի, ինչից հետո ավտոմեքենայույմ հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը հոսանքահարվել է։ 

Այդ տեղեկությունը այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր