211652_close_icon
views-count3052 դիտում article-date 17:00 02-06-2026

Միջադեպ՝ Լոռու մարզում. Սպիտակում գործող գազալցակայաններից մեկից 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը

Այսօր՝ հունիսի 2-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:10-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի։ 

Բժիշկներին այս պահին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն նա մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Դեպքի մասին արդեն տեղեկացվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը, որտեղից հիվանդանոց է ժամանել ավագ համայնքային ոստիկանը։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Սպիտակի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Հակոբյանն է, ով դանակահարվել է Սպիտակ քաղաքում գործող գազալցակայաններից մեկում։

Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը։

Դեպքի փաստով Սպիտակի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Սպիտակի համայնքային ոստիկանները պարզում են նաև դեպքի հանգամանքներն ու դրդապատճառը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր