211652_close_icon
views-count841 դիտում article-date 23:02 03-06-2026

Սահմանային Բագրավան գյուղում, որտեղից հեռացվել է մոտ 100 բեռնատար շինարարական աղբ, հիմա արդեն Անիի վառ կարմիր հին քարերով վեր է խոյանում մի հրաշալի հուշակոթողային-եկեղեցական համալիր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարճ ժամանակում անգամ դրախտավայրի է անապատը վերածվում, երբ  Աստծո կամքով է կառուցվում:

Սահմանային Բագրավան գյուղում, Անիի վառ կարմիր հին քարերով կառուցվում է մի հրաշալիք, արժանի Շիրակի ու Անիի հազարամյա ճարտարապետությանն ու մշակույթին:

Վեր է խոյանում մի հրաշալի հուշակոթողային-եկեղեցական համալիր, որը  պատմություն է դառնալու և նպաստելու է մոռացված սահմանային այդ գյուղերում տուրիզմի զարգացմանը, այո՝ ընդամենը հաշված ամիսներ անց բազմաթիվ հյուրեր եւ ուխտավորներ են  այցելելու:

Կառուցվում է Վահան Թումասյանի նախաձեռնությամբ, իր լավ բարեկամ, ամերիկահայ բարերար՝ Jack Youredjian-ի հովանավորությամբ, ավանդապաշտ եւ վարպետաց Գյումրի քաղաքի քարտաշ-որմնադիրների կողմից:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր