211652_close_icon
views-count3017 դիտում article-date 23:13 22-08-2022

Երբեմն՝ բացի ֆուտբոլից, մարդիկ նույնպես կարող են կեղտոտ լինել. Ժոզե Մոուրինյո

«Ռոմայի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը սրունքի կոտրված է ստացել մարզման ժամանակ տեղի ունեցած բախման արդյունքում։

Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է այն տեղեկատվությանը, որ հոլանդացի ֆուտբոլիստին վնասվածք է հասցրել թիմի երիտասարդ հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը, հայտնում է Armsport.am-ը:

«Երբեմն բացի ֆուտբոլից մարդիկ նույնպես կարող են կեղտոտ լինել։ Նրանք, որոնք տարածել են այն լուրը, թե Ֆելիքսի նման տաղանդավոր երիտասարդը կարող է պատասխանատու լինել Վեյնալդումի հետ կատարվածի համար, իսկական սրիկաներ են։ Եկեք այսօր միավորվենք և խաղանք թե՛ Վեյնալդումի, թե՛ Աֆենա-Գյանի համար»,- գրել է Մոուրինյուն Instagram-ի իր էջում։

Իտալիայի A Սերիայի 2-րդ տուրում «Ռոման» այսօր կհյուրընկալի «Կրեմոնեզեին»։

Նմանատիպ նյութեր