Ժոզե Մոուրինյո. Երբեմն թվում է, թե լավ պաշտպանությունը հանցագործություն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Մենք վերահսկում էինք խաղը: Դե Խեան գործնականում աշխատանք չուներ: Վստահ էի, որ բաց չենք թողնի, պաշտպանությունը հրաշալի խաղաց:
Երբեմն թվում է, թե լավ պաշտպանությունը հանցագործություն է, սակայն հենց այդպես են ֆուտբոլում հաղթանակի հասնում:
Ես գիտեի, թե որքան ուժեղ է «Բենֆիկայի» դարպասապահը, զգուշացրել էի այդ մասին խաղացողներին: Մենք որոշակի ծրագիր ունեինք, որպեսզի նրա մոտ անվստահություն առաջանար, հատկապես՝ տուգանայինների խաղարկման ժամանակ: Բաց թողած գոլի ժամանակ նրա բախտը չբերեց», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով վստահորեն գլխավորում է խումբը: 6 միավոր ունի «Բազելը», 3՝ ԲԿՄԱ-ն, իսկ «Բենֆիկան» դեռևս միավոր չի վաստակել: