211652_close_icon
views-count1269 դիտում article-date 23:04 19-08-2022

Կազեմիրոն տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ». Կառլո Անչելոտին հաստատեց

Կիսապաշտպան Կազեմիրոն կշարունակի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»։ «Ռեալից» անգլիական ակումբ տեղափոխվելու բոլոր դետալները համաձայնեցված են։
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 30-ամյա խաղացողի համար կվճարի 60 միլիոն եվրո, ևս 10 միլիոն նախատեսված է որպես բոնուսների տեսքով։
 
Կազեմիրոն արդեն այսօր «Յունայթեդի» հետ պայմանագիր կկնքի «4+1» ձևաչափով։ Նա կվաստակի շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ։
 
Կազեմիրոն «Ռեալի» համակարգին միացել է 2013 թվականին: 2014/15 մրցաշրջանը «Պորտուում» վարձավճարով խաղալուց հետո նա վերադարձավ Մադրիդ և դարձավ «արքայական» թիմի մեկնարկային կազմի հիմնական խաղացող։
 
Կազեմիրոն 3 անգամ նվաճել է Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի սուպերգավաթը, 1 անգամ՝ Իսպանիայի գավաթը, 5 անգամ՝ Չեմպիոնների լիգան, և 3-ական անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։ Ընդհանուր առմամբ, նա «Ռեալի» կազմում անցկացրել է 222 հանդիպում և դարձել 24 գոլի հեղինակ։

Նմանատիպ նյութեր