211652_close_icon

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի

views-count952 դիտում article-date 18:50 27-06-2025
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին է միացել իսպանացի աջ եզրային հարձակվող Խավի Մորենոն:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 2021-23 թթ․ Մորենոն հանդես է եկել Լեհաստանի Առաջին լիգայում ելույթ ունեցող «Լոձ»-ում։

Խավի Մորենոյի նախկին թիմն՝ Իսպանիայի Առաջին դիվիզիոնի (նշանակությամբ երրորդ լիգան) «Բ» խմբի ներկայացուցիչ «Հերկուլես»-ն էր, որտեղ խաղացել է 2024 թվականի հունվարից։

Իսպանացի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Հերկուլես»-ի կազմում անցկացրել է 37 խաղ՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: 

Նմանատիպ նյութեր