Կառլո Անչելոտին շնորհակալություն է հայտնել «Ռեալի» նախագահին՝ Մադրիդ հրավիրելու համար
Կառլո Անչելոտին շնորհակալություն է հայտնել Ֆլորենտինո Պերեսին, Մադրիդի «Ռեալի»՝ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, հայտնում է Armsport.am-ը:
Մադրիդյան ակումբի նախագահը իջել է թիմի հանդերձարան՝ շնորհավորելու ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին «Սիթիի» նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։
Անչելոտին ու Պերեսը իրար տեսնելիս ամուր գրկախառնվել են։ Այնուհետև «Ռեալի» մարզիչն ասել է. «Շնորհակալ եմ ինձ այստեղ բերելու համար, նախագահ»։
Իտալացին մադրիդյան ակումբ է վերադարձել 2021 թվականի ամռանը։