«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հեռացվեց աշխատանքից
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին հեռացնելու մասին:
«Ակումբի տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց պաշտոնանկ անել Անչելոտիին: Դա բարդ որոշում է, բայց մենք հուսով ենք, որ դրանից թիմը կշահի:
Կառլոն վաստակել է թիմի բոլոր աշխատակիցների և երկրպագուների հարգանքը՝ Չեմպիոնների Լիգայի 10-րդ տիտղոսի համար:
Բայց գտնում ենք, որ նոր ազդակի ժամանակն է եկել, որը կօգնի թիմի աճել: Շաբաթվա ընթացքում կհայտարարվի «Ռեալի» նոր գլխավոր մարզչի անունը», հայտարարել է Պերեսը:
Նշենք, որ «Ռեալի» նոր գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուներից մեկն է համարվում Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: