Համոզված եմ, որ 2015 թվականի լավագույն մարզիչը լինելու է Կառլո Անչելոտին. Պերես
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաղթելու է աշխարհի լավագույն մարզչի մրցանակը:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովի և «Ատլոտիկո»-ի մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ մեկտեղ ընդգրկվել էր 2014 թվականի աշխարհի լավագույն մարզչի հավակնորդների թվում: Քվեարկության արդյունքում Անչելոտին զբաղեցրեց երկրորդ տեղը, զիջելով Լյովին:
«Համոզված եմ, որ 2015 թվականին Անչելոտին կհաղթի աշխարհի լավագույն մարզչի մրցանակը: Այնպես,որ մենք հիմա հիասթափված չենք: Երբ գործերը լավ են ընթանում, ապա դա թիմային աշխատանքի շնորհիվ է: Եվ այստեղ կարևոր է ինչպես մարզիչը, այնպես էլ ֆուտբոլիստները, երկրպագուները և հաղթելու ցանկությունը»,- Պերեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: