211652_close_icon
views-count24571 դիտում article-date 18:59 19-07-2022

Երևանում բախվել են Mazda 6-ն ու HAYASHI հեծանիվը, վերջինս կողաշրջվել է, հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց, օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտոմեքենայի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-18։00-ի սահմաններում Չարենցի 50/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 21-ամյա Արման Մ-ի վարած Mazda 6 մակնիշի և դեռևս չպարզված հեծանվորդի վարած HAYASHI մակնիշի հեծանիվը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է, հեծանվորդն էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ատրակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ալեքսան Գասպարյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նորայր Սարգսյանն ու Ավետիք Պետրոսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենեներ չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։ 

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վ. Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված հեծանվորդի ինքնությունը; 

Mazda-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր