211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ բախվել են «Chevrolet Malibu»-ն և էլեկտրական հեծանիվը. վերջինը կողաշրջվել է, հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց․ «Peugeot»-ն էլ բախվել է կողաշրջված հեծանիվին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count39028 դիտում article-date 14:23 30-03-2025
Այսօր՝ մարտի 30-ին, ավտոմեքենայի և էլեկտրական հեծանիվի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Հարավ-արևմտյան թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհահատվածում  բախվել են «Chevrolet Malibu» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական հեծանիվը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է, իսկ հեծանվորդին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, «Chevrolet»-ի վարորդը մեկ այլ քաղաքացու հետ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ  Վարդան Եղիազարյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ հեծանիվը կողաշրջվել է, դրանից հետո «Peugeot» մակնիշի ավտոմեքենան բախվել է հեծանիվին։

«Chevrolet»-ի  ու «Peugeot»-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և հեծանվորդի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր