211652_close_icon
views-count15640 դիտում article-date 22:31 17-06-2022

Առաջիկայում Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու նիստերը թեժ են լինելու. նախատեսվում է քաղաքում իրականացնել 2,5 մլրդ դրամի աշխատանքներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ առաջիկայում Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու նիստերը թեժ են լինելու:

Նիստերի շրջանակում քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ քննարկվելու են Վանաձոր քաղաքի զարգացման համար այնպիսի կարևորագույն խնդիրներ, որոնց թվում են ճանապարհների ասֆալտապատման, այդ թում՝ բակային հատվածների, խաղահրապարակների կապիտալ վերանորոգման, նոր խաղահրապարակների ստեղծման, ճանապարհների և բակային հատվածներում արտաքին լուսավորման խնդիրների լուծման և այլ հարցեր:

Վանաձոր խոշորացված համայնքում պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող 2022 թ.-ի սուբվենցիոն ծրագրով ՀՀ կառավարության  օժանդակությամբ նախատեսվում է Վանաձորում իրականացնել շուրջ 2,5 մլրդ դրամի բազմաթիվ ու բազմատեսակ աշխատանքներ:

Ավագանու նիստից առաջ ելույթ է ունենալու քաղաքապետի պաշտոնակատարը, տեղակալները և ովքեր իրենց առջև խնդիր են դրել, որ պետք ամեն բան անել, որպեսզի երբեմնի ծաղկուն Վանաձորը նորից դառնա զբոսաշրջության վայր:

Քաղաքապետարանում հույս ունեն, որ «Հանուն Վանաձորի զարգացման» իրատեսական ծրագիրը պետք է վեր դասվի քաղաքական ու սեփական շահերից:
 

Նմանատիպ նյութեր